varker-parz-arag

Այսօր չափազանց հեշտացել է վարկ ձևակերպելու ու ստանալու գործընթացը։ Ցանկացած անձ կարող է առանց բանկ կամ վարկային կազմակերպություն այցելելու օնլայն վարկ ձևակերպել։ Սա, իհարկե, հեշտացնում է մարդկանց կյանքը, սակայն այս հանգամանքից օգտվում են նաև հանցավոր հակումներ ունեցող անձինք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։

varker

Ընդանրապես, վարկ ձևակերպելու համար հարկավոր են վարկառուի անձնական տվյալները։ Հանցամիտների թիրախը նախ հենց քաղաքացիների անձնական տվյալներ հավաքելն է լինում։
Հավաքագրումը հիմնականում իրականացվում է սոցիալական կայքերի միջոցով։ Սոցիալական կայքերում բացում են տարատեսակ էջեր, որոնք իբր քաղաքացիներին տրամադրում են վարկեր։
Քաղաքացին հավատալով այս ամենին՝ ուղարկում է իր անձնական տվյալները, ինչից հետո նրա անունով ձևակերպվում է վարկ, բայց նա, բնականաբար, գումար չի ստանում։ Ձևակերպված վարկի գումարը հափշտակում է խարդախը, իսկ վարկային բեռը մնում է քաղաքացու ուսերին։

khardakhutyunner

Ուստի պետք է լինել տեղեկացված։
Հարգելի՜ քաղաքացիներ, զերծ մնացեք կասկածելի անձանց կամ կազմակերպությունների հետ շփումից, մի՜ հավատացեք ու մի՜ ուղարկեք անծանոթներին ձեր անձնական տվյալները։ Համացանցը ողողված է նման կեղծ հայտարարություններով, դրանք փակցված են նաև գետնանցումների պատերին ու փողոցների սյուներին։ Ֆինանսական գործարքներ կատարեք միայն Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող բանկերում ու վարկային կազմակերպություններում։ Եղե՜ք իրազեկված, որ չդառնաք հանցագործության զոհ։