zinvor

կամավոր նվիրաբերությունների թիվը պատերազմից հետո շատ մեծ է Հայաստանում, հենց քանի որ պատերազմը մտել է յուրաքնաչյուրիս տուն և մարդիկ գիտեն` ինչ առաքելություն է իրականացվում։ Բայց չենք կարող շնորհակալ չլինել նաև մեր սփյուռքին, ովքեր հսկայական աշխատանք են տանում նաև այնտեղ գումարներ հավաքագրելու և վիրավոր հայրենիքին օգնելու համար։

zinvor

Այս պահի դրությամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցել է 4660 զինծառայողի կամ նրանց ընտանիքի անդամների։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխհատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյանը։

zinvor

44-օրյա պատերազմի կամ դրանից հետո եղած իրադարձություններից տուժածներից առավելագույնը 200-250-ի պարագայում է, որ դեռևս փոխհատուցում չեն ստացել. փաստաթղթեր չեն ներկայացվել։ Սաիյանի խոսքով` պատերազմից հետո շահառուների թվի աննախադեպ աճը որոշակի կուտակումներ ստեղծեց, սակայն խնդիրներն արդեն անցյալում են։