zinvor

Հերոսական մայրերի մայրերի մասին գուցե շատ քիչ ենք խոսում, որովհետև ավելի շատ հիանում ենք նրանց զավակներով։ Այս մայրերի շնորհիվ է, որ նման հերոսներ են ծնվում։ Պատերազմի օրերին, մայրերը ամենից փխրուն ու անպաշտպան վիճակում էին։ Երեխաների մասին մտածմունքները նրանց հանգիս չէին տալիս։ Ամեն վայրկյան որդուց զանգի սպասող մայրերի հոգում միայն իրենք ինչ էր կատարվում։ Նրանցից շատերը այդպես էլ չստացան երկար սպասված զանգը, որովհետև որդիները բռնեցին հավերժության ճանապարհը։

zinvor

Արտակի մոր համար, որքան ծանր էր որդուն կորցնելու միտքը, նույնքան սարսափեցնող էր նրա գերի ընկնելու վտանգը։ Որդու զանգերից մեկի ժամանկ մայրը որդուբն խնդրել էր, եթե հանկարց հասկանա, որ գերի պետքէ ընկնի, թող նույն պահին ինքն իրեն սպանի։

Մոր համար հավատացեք այդ խոսքերից ավելի սարսափելի բան չկար, բայց որդուն գերության մեջ տեսնելու միտքը նրան լրիվ կուրացրել։ Արտակը պատերազմի ժամանկ գերի չի ընկել, կռվել է մինչև վերջ ու ընկել թշնամու դիպուկահարի հարվածից։