andrea_victorin

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում այսօր` հունվարի 29-ին, բացվեց նոր բաժանմունք, որը նախատեսված է գանգուղեղային ծանր վիրավորում ստացած զինվորների համար։Վերականգնողական կենտրոնում սկզբում իրականացվեց օրհնության արարողություն, այնուհետև կտրվեց կարմիր ժապավենն ու հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու պայմաններին։

zinvori-tun

Այստեղ բուժում կստանան այն տղաները, որոնք գանգուղեղային կամ ողնաշարային ծանր վնասվածք ստանալուց հետո ունեն այնպիսի կարգավիճակ, որը թույլ չի տալիս նրանց երկարատև բուժումն այլ հաստատություններում, առավել ևս տան պայմաններում։

zinvori-tun

Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանն էլ ընդգծեց, որ նման վնասվածքներ ստացած տղաներին պատշաճ բուժօգնություն տրամադրելու հարցը բաց էր մնացել։ Բուժման ծախսերի վերաբերյալ դեռևս անցած տարի կենտրոնը դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը, խնդրել, որպեսզի սահմանվի հատուկ գին, քանի որ նմանատիպ բուժումը թանկ է, սակայն առայժմ բուժումն իրականացվում է բարերարների միջոցներով։

«Մենք ունեինք որոշակի վիճակագրություն, թե տարբեր պատերազմների ընթացքում նման վնասվածք ստացածներից քանի տոկոսն ունի նմանատիպ բուժօգնության կարիք։ Դրան համապատասխան էլ ընտրվել է մեր մահճակալային ֆոնդը: Ծանր վիրավորում ստանալու հետևանքով 4 տղա է տեղափոխվել արտերկիր, վստահ եմ` եթե այս կենտրոնն այն ժամանակ լիներ, կարիք չէր լինի նրանց տեղափոխելու»,– ասաց Մինասյանը։