Մադոննա Հարությունյանի` տրամադրություն ստեղծող լուսանկարը

Ոճաբան Մադոննա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

madonna

Ինստագրամում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ հագուստ է կրում։ Մադոննան արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ «Երեկ երկար օր էր»,- հրապարակումը մակագրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Մադոննան փայլուն զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու նախընտրել էր արտահայտիչ շպար։ Հրապարակումը մեկնաբանված չէ, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել։